Ֆասթ բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 6 մլրդ դրամով

Ֆասթ բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 6 մլրդ դրամով

21 հունվարի 2026 – 16:04 AMT

PanARMENIAN.NetՖասթ բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 6 մլրդ ՀՀ դրամով: Որոշումն ընդունվել է 2025 թվականի դեկտեմբերի 11-ի բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովում։ Համալրման արդյունքում Ֆասթ բանկը 2025թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ գործում է 83.7 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր կապիտալով, այդ թվում՝ կանոնադրական կապիտալի ընդհանուր մեծությունը կազմում է 46.1 մլրդ ՀՀ դրամ։

Կապիտալի համալրումը նպատակ ունի նպաստել Ֆասթ բանկի շարունակական զարգացմանը՝ ապահովելով երկարաժամկետ աճ և կայունություն։

Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Leave a Comment