Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում զոհված երեխաների մարմիններում հայտնաբերվել են իսրայելական մարտական փամփուշտներ։ Տեղեկությունը հաստատել է դատաբժշկական փորձաքննությունը: Այս մասին ТАСС-ին հայտնել է իրանական ուժային կառույցների աղբյուրը։
«Նա Սպահանից ութամյա մի աղջիկ էր, որն անկարգությունների ժամանակ ընտանիքի հետ գնացել էր գնումների և մահացու վիրավորվել էր որովայնի, կզակի և գլխի հատվածում՝ ահաբեկիչների կրակոցներից»,- նշել է գործակալության աղբյուրը։
Նա նաև պատմել է նմանատիպ հանգամանքներում սպանված մեկ այլ երեխայի մասին։ «2026 թվականի հունվարի 7-ի երեկոյան Քերմանշահում երեքամյա Մելինա Ասադին հոր հետ դուրս է եկել տնից՝ դեղատնից մանկական կաթնախառնուրդ և մրսածության դեմ դեղամիջոց գնելու համար։ Վերադարձի ճանապարհին ահաբեկիչները հանկարծակի կրակել են նրան հետևից և սպանել»,- հայտնել է աղբյուրը։