ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը, որն ուղևորվում էր Շվեյցարիա, թռիչքից քիչ անց վերադարձել է Վաշինգտոն՝ էլեկտրականության հետ կապված աննշան անսարքության պատճառով:
Ինչպես հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը, ով նախագահին ուղեկցող լրագրողների հետ միասին գտնվել է օդանավում, նախագահը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին մեկնել է մեկ այլ ինքնաթիռով: