Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8–10 աստիճանով․ Երևանում սպասվում է ձյուն

Առաջիկա օրերին Երևանում ձյուն է սպասվում․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 8–10 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8–10 աստիճանով․ Երևանում սպասվում է ձյուն


ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։


Մայրաքաղաք Երևանում հունվարի 21-ի ցերեկը, 22-ին, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 23-ին սպասվում է ձյուն: 


01-21-yerevan.png


Հանրապետության տարածքում հունվարի 21-ի և 24-ի ցերեկը, 22-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23-ին և 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին` հյուսիսային` 2-5մ/վ, հունվարի 22-24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ 


01-21-armenia.png


Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի գիշերը կնվազի ևս 3-6 աստիճանով, հունվարի 23-24-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։


Leave a Comment