Բեքհեմների հանրահայտ ընտանիքում լարվածությունը հասել է գագաթնակետին՝ դուրս գալով անձնական տիրույթից և դառնալով համաշխարհային մեդիայի քննարկման գլխավոր թեման։
Բրուքլին Բեքհեմը Instagram-ի իր էջում հանրայնացրել էր ծնողների դեմ ուղղված սկանդալային մեղադրանքները։ Սրան արձագանքել է հայրը՝ Դեյվիդ Բեքհեմը՝ անուղղակիորեն անդրադառնալով որդու քայլին և ընդգծելով զավակների սխալվելու իրավունքի կարևորությունը։
Որդու հայտարարություններից ընդամենը մեկ օր անց Դեյվիդ Բեքհեմը հյուրընկալվել է CNBC-ի «Squawk Box» հաղորդմանը։ Բեքհեմը նշել է, որ միշտ փորձել է կրթել իր երեխաներին և սովորեցնել նրանց սոցիալական հարթակներն օգտագործել բարի նպատակների համար, ինչպես ինքն է անում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ իր աշխատանքում։ Նա շեշտել է, որ երեխաներին պետք է թույլ տալ սխալվել, քանի որ հենց այդպես են նրանք սովորում և հասունանում։
«Ես կարողացել եմ օգտագործել իմ հարթակը և իմ UNICEF-ի հետևորդների համար, և դա ամենամեծ գործիքն է եղել մարդկանց տեղյակ պահելու համար, թե ինչ է կատարվում աշխարհում երեխաների համար։
Ես փորձել եմ նույնը անել իմ երեխաների հետ՝ նրանց կրթելու համար։ Նրանք սխալներ են թույլ տալիս։ Երեխաներին թույլատրվում է սխալներ գործել։ Ահա թե ինչպես են նրանք սովորում։
«Այսպիսով, սա է այն, ինչ ես փորձում եմ սովորեցնել իմ երեխաներին։ Բայց գիտեք, դուք երբեմն պետք է թույլ տաք, որ նրանք նույնպես այդ սխալները գործեն»,- ասել է Բեքհեմը։
Հիշեցնենք, որ Բրուքլին Բեքհեմը խոսել էր ընտանիքի հետ իր կոնֆլիկտի և կնոջ՝ Նիկոլա Պելց-Բեքհեմի նկատմամբ նրանց խտրական վերաբերմունքի մասին։
