Ուկրաինայի Հայոց թեմում հոգևոր ծառայություն իրականացնող Տեր Արտաշես քահանա Հակոբյանը երեկ հորդորել էր իրեն չշփոթել տիրադավներին միացած անվանակցի՝ Մասյացոտնի թեմից Տեր Արտաշես Հակոբյանի հետ։
Այնուհետև Տեր Հայրն ընդգծել է՝ չի պատկանում որևէ կուսակցության, ճամբարի կամ գաղափարական խմբի։
«Սիրելինե՛ր, անկախ քաղաքական հայացքներից, դիրքորոշումներից կամ կարծիքների տարբերություններից՝ ես բոլորիդ սպասավորն եմ։
Չեմ պատկանում որևէ կուսակցության, ճամբարի կամ գաղափարական խմբի։
Ես պատկանում եմ Աստծուն և ժողովրդին։
Իմ կոչումն է աղոթել բոլորի համար, լսել բոլորին, կանգնել յուրաքանչյուրի կողքին՝ ուրախության և ցավի պահին։
Այս օրերին, երբ մեր ժողովուրդը ցավալիորեն բաժանված է, առավել քան երբևէ անհրաժեշտ է հիշել, որ Եկեղեցին բաժանարար գիծ չէ, այլ տուն է բոլորի համար։
Թող Տերը խաղաղություն պարգևի մեր սրտերին, իմաստություն՝ մեր խոսքերին և միաբանություն՝ մեր ժողովրդին։
Տե՛ր, անսասան պահիր Քո սուրբ Եկեղեցին և Քո հիմնած Մայր Աթոռը»,- նշել է Տեր Արտաշեսը։