Թրամփին տեղափոխող ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով վերադարձել է բազա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Դավոս՝ Համաշխարհային տնտեսական ֆորում մեկնելու տեղափոխող ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով վերադառնում է բազա, այդ մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրին։

«Թիվ 1 օդանավը տեխնիկական պատճառներով վերադառնում է Էնդրյուս ռազմաօդային բազա»,- նշել է աղբյուրը։

Մեկնելուց առաջ նախագահը լրագրողներին ասել էր, որ հստակ պատկերացում չունի, թե ինչ ակնկալել այցից։

«Այսպիսով, ես մեկնում եմ Դավոս։ Կարծում եմ՝ այցը շատ հաջող կլինի։ Սա հետաքրքիր ուղևորություն կլինի, ես պատկերացում չունեմ, թե ինչ է տեղի ունենալու»,- ասել էր ԱՄՆ նախագահը։

Leave a Comment