Կապան-Աճանան ճանապարհին մեքենան կողաշրջվել է

Կապան-Աճանան ճանապարհին մեքենան կողաշրջվել է

Հունվարի 20-ին, ժամը 17։06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աճանան ավտոճանապարհին  տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Կապան-Աճանան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment