Լիտվայի մշակույթի նախարարն ու ՀՀ դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման և ընդլայնման հնարավորությունները


Հունվարի 20-ին Լիտվայի Հանրապետության մշակույթի նախարար Վայդա Ալեկնավիչիենեն հյուրընկալել է ՀՀ դեսպան Արա Մարգարյանին։ Այս մասին հայտնել է դեսպանությունը։


 


Զրուցակիցները քննարկել են մշակութային համագործակցության զարգացման և ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև դրանց կամրջող դերը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում։


 


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Լիտվայի կողմից Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչման 35-ամյա հոբելյանի շրջանակներում նախատեսվող մշակութային միջոցառումներին և դրանց իրագործման հեռանկարներին։

Դիտումների քանակ3

Leave a Comment