Aurora News | Թրամփը չի մասնակցի Փարիզում կայանալիք G7 գագաթնաժողովին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պլանավորում այս շաբաթ այցելել Փարիզ՝ մասնակցելու իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի առաջարկած G7 արտակարգ գագաթնաժողովին։ CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակը։

Մակրոնն այս առաջարկը արել է Թրամփին ուղղված SMS հաղորդագրության մեջ, որը հետագայում ամերիկացի նախագահը տարածել է սոցիալական ցանցերում։

«Ես կարող եմ կազմակերպել G7 հանդիպում Դավոսից հետո՝ Փարիզում, հինգշաբթի կեսօրին։ Ես կարող եմ հրավիրել ուկրաինացիներին, դանիացիներին, սիրիացիներին և ռուսներին միջոցառմանը», – գրել է Մակրոնը։

Նույն հաղորդագրության մեջ Ֆրանսիայի նախագահը նաև առաջարկել է ընթրիք կազմակերպել՝ նախքան Թրամփի Վաշինգտոն վերադառնալը։

Միաժամանակ, Reuters-ը հաղորդում է, որ Մակրոնը հաստատել է, որ չի պլանավորում երկարաձգել Դավոսում իր մնալը մինչև չորեքշաբթի՝ Թրամփի ժամանման օրը։

«Ես կարիք չունեմ փոխելու իմ գրաֆիկը», – ասել է նա՝ հավելելով, որ այսօր երեկոյան իր մեկնումը նախապես պլանավորված էր։

Leave a Comment