Առանց ինձ ՆԱՏՕ-ն կհայտնվեր «պատմության աղբանոցում»․ Թրամփ • Tribune.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ոչ մի նախագահ ՆԱՏՕ-ի համար ավելին չի արել, քան ինքը, և որ առանց իր մասնակցության կազմակերպությունն այլևս գոյություն չէր ունենա և կլիներ «պատմության աղբանոցում»։

«Ոչ մի մարդ կամ նախագահ ՆԱՏՕ-ի համար ավելին չի արել, քան նախագահ Դոնալդ Թրամփը։ Եթե ես չգայի, ՆԱՏՕ-ն այսօր պարզապես գոյություն չէր ունենա։ Այն կլիներ պատմության աղբանոցում», — գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ սա տխուր է, բայց ճշմարիտ։

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար և Դանիայի նախկին վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենը Դավոսի ֆորումի շրջանակներում Reuters-ին տված հարցազրույցում Գրենլանդիայի Միացյալ Նահանգներին միանալու մասին Թրամփի հայտարարություններն անվանել է ՆԱՏՕ-ի ստեղծման օրվանից ի վեր ամենամեծ փորձությունը։ Նա ասել է, որ դաշինքի ապագան «նժարին է»։

Գրենլանդիան Դանիայի Թագավորության մաս է կազմում։ Սակայն, ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները Վաշինգտոնին զգուշացրել են, որ ակնկալում են իրենց տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք։

Leave a Comment