Թվայնացում և կառուցվածքային փոփոխություններ. ՔԿԱԳ-ն ներկայացրել է տարեկան հաշվետվությունը


Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին է ներկայացվել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության 2025 թվականի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը:


 


«Ըստ այդմ`


 


ՔԿԱԳ գրեթե բոլոր ծառայություններից կարելի է օգտվել առցանց եղանակով՝  ամուսնություն, ամուսնալուծություն, անվան փոխում, հայրության ճանաչում, մահվան գրանցում։ 


 


ՔԿԱԳ համակարգի բարեփոխումների արդյունքում՝ ՔԿԱԳ աշխատակիցներն այսուհետ համարվելու են Գործակալության աշխատակիցներ, նախկինում՝ համայնքային ծառայողների փոխարեն: Ակնկալվում է, որ այս փոփոխություների շնորհիվ հնարավոր կլինի ամբողջական վերահսկողություն իրականացնել ՔԿԱԳ գործառույթներ իրականացնող աշխատակիցների կատարած աշխատանքների նկատմամբ: Փոփոխությունների արդյունքում նաև նախատեսվում է ֆինանսական հավելյալ միջոցների մուտք պետական բյուջե:


 


2025թ.-ի ընթացքում էլեկտրոնային եղանակով ստացված դիմումների հիման վրա կատարվել են ՔԿԱԳ գրանցումներ՝ ամուսնության 101 առցանց գրանցում,  ծննդի 41 առցանց գրանցում  և այլն: 


 


ՔԿԱԳ արխիվի թվայնացման արդյունքում թվայնացվել է 330.000 ակտ, որից կամավորների կողմից կատարված թվայնացված ակտերը կազմում են 33.000, պատվիրակման միջոցով թվայնացված ակտերի քանակը՝ 250.000, իսկ աշխատակիցների կողմից թվայնացված ակտերի քանակը՝ 48.000:


 


Իրականացվել է «Դարձի՛ր կամավոր» ծրագիրը, որի առաջին փուլի ընթացքում թվայնացվել է քաղաքացիական կացության 8000 ակտային գրանցում, իսկ երկրորդ փուլում՝ 25.000:


 


2025թ․-ի ընթացքում Ապոստիլով վավերացվել է 35.971 պաշտոնական փաստաթուղթ, որից 4340-ը՝ էլեկտրոնային հարթակի միջոցով:


 


2026թ.-ի ՔԿԱԳ գործակակալության առաջնահերթությունների շարքում է՝ 


 


-ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով նախարարությանը վերապահված աշխատանքների իրականացումը,  մասնավորապես՝ Անձնական տվյալների պաշտպանության պահպանման և մշակման համատեքստում:


-Արհեստական բանականության ներդրամամբ ՔԿԱԳ արխիվների թվայնացումը: 


-Էլեկտրոնային փաստաթղթերի ապոստիլով վավերացման հնարավորությունը:


Հաշվետվության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գործակալության աշխատակիցների կարիքներին ու դրանց լուծման ուղղություններին»,-նշվում է նախարարության տարածած հաղորդագրությունում:


 


 

Դիտումների քանակ1

Leave a Comment