Որոշում եմ կայացրել վայր դնելու Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի լիազորությունները: Չեմ տեսնում շարունակությունը որպես նախագահ, պատճառները մի քանիսն են: Չեմ տեսնում այն կամքը և ցանկությունը մեր պետական լիազոր մարմնի կողմից՝ Հայաստանում դահուկային մարզաձևերը զարգացնելու: Հիմնական պատճառը որոշմանս այն աշխատանքային մթնոլորտն է, որ պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում դահուկային մարզաձևը զարգացնելու, բայց դա միակողմանի չի կարող լինել: Ուղղակի որոշում ես կայացնում, որ միգուցե քո անձն է մարդկանց համար խանգարող, որ կարողանան այդ ոլորտը զարգացնել ու ես որոշեցի, որ իմ անձից ձերբազատում եմ մարդկանց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:
«2005 թվականին ընտրվեցի Հայաստանի դահուկային սպորտի դահուկային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար: Գլխավոր քարտուղարից հետո դարձել եմ ֆեդերացիայի նախագահ: Շատ դժվար ու բարդ որոշում է ինձ համար, բայց բնականաբար՝ ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ: 21 տարիների ընթացքում շատ մեծ հաջողությունների ենք հասել, բայց չենք ունեցել ոչինչ՝ սերտիֆիկացված սահուղիներ, միջազգային վարկանիշային մրցաշարեր, գույք, հանդերձանք և այլն: Միայն ֆեդերացիայի նախագահ լինելով` այդ մարզաձևը զարգացնել հնարավոր չէ: Տարիներ շարունակ մեր բոլոր խնդրանքներն ու բողոքները ՀՀ պետական լիազոր մարմին՝ այս դեպքում ԿԳՄՍ նախարարություն, այդպես էլ լուծում չունեցան»,- նշել է նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: