Գործընկերային բովանդակություն 2025 թվականի մարտից «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը սկսել է նոր փորձարարական ծրագիր՝ ուղղված դպրոցներում հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ամրապնդմանը։ Ծրագրի շրջանակում հոգեբանական բարեկեցություն զարգացնող վարժանքների օգնությամբ երեխան ճանաչում է իր հույզերը, ներդաշնակ է դառնում իր մարմնի և սոցիալական կապերի հետ, ձևավորում է սթրեսներին դիմագրավելու աշխատող ռազմավարություններ և ակտիվորեն մասնակցում է ուսումնական գործընթացին։ Դպրոցների թվում է նաև Չարենցավանի՝ Եղիշե Չարենցի անվան թիվ 5 դպրոցը։