Գորիսում անչափահաս տղաները սահնակով բախվել են բետոնե արգելապատնեշին. նրանցից մեկը մահացել է, պայքարում են մյուսի կյանքի համար

Հունվարի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ 2 երեխա մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորները Սյունիքի մարզի բնակիչներ 17-ամյա Գուրգեն Գ.-ն է և 17-ամյա Արմեն Յ.-ն։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:15-ի սահմաններում Գուրգեն Գ.-ն և Արմեն Յ.-ն Գորիս քաղաքի Խորենացու փողոցում սահնակով պահելիս նշված խաչմերուկում բախվել են ճանապարհի եզրին տեղադրված քարե արգելապատնեշին, ինչի հետևանքով էլ ստացել են մարմնական վնասվածքները։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հաջորդ օրը՝ հունվարի 16-ին, գիշերը ժամը 00:20-ի սահմաններում Գուրգեն Գ.-ն վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է, իսկ Արմեն Յ.-ի առողջական վիճակը այս պահին գնահատվում է ծանր։

Մահացածը սովորում էր Գորիս քաղաքի Ակսել Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում։

Leave a Comment