Իր հայրենիքի հանդեպ ոչ մի էմոցիա չունեցող մարդը կարող է ԵԱՏՄ–ից դուրս գալ. Նարեկ Կարապետյան

Իր հայրենիքի հանդեպ ոչ մի էմոցիա չունեցող մարդը կարող է ԵԱՏՄ–ից դուրս գալ. Նարեկ Կարապետյան

Նա նշեց, որ նման ռիսկը կարող է բերել 100 հազարավոր ընտանիքների սնանկացման։

«Իրական անկախությունը, հավասարակշռությունը տնտեսական անկախությունն է, որին ոչ թե քաղաքական հայտարարություններով են հասնում, այլ գործընկերների հետ առևտրաշրջանառության ավելացմամբ»,–ասաց «Մեր ձևով» շարժման համակարգողը։

***

«Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի ուժեղ Հայաստան». տնտեսական ծրագրի շնորհանդեսի ժամանակ ծրագիրը ներկայացրեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը

1. Ստեղծել 300 հազար աշխատատեղ

2. Փոքր բիզնեսն ընդհանրապես ազատել հարկերից

3. 20%–ով ավելի էժան դեղորայքի ապահովում բոլորի համար

4. Բերքի երաշխավորված մթերում գյուղերում

5. 20 հազար մատչելի բնակարան պետական աջակցությամբ։

***




«Այս ընտրություններում ընդդիմությունը պետք է ունենա պետականամետ մի մոտեցում, որ ընդդիմադիր յուրաքանչյուր ուժ եթե տեսնում է, որ իր հնարավորությունն անցնելու շեմը փոքր է, պետք է չմտնի պրոցեսի մեջ, թույլ չտա, որ իր ձայները կորեն: Դա ամբողջ ընդդիմադիր դաշտի պայմանավորվածությունների ձևաչափը պետք է դառնա: Քանի որ ընդդիմության կորցրած 3-4 տոկոսը մեծ ազդեցություն է ունենալու»,- ասուլիսի ժամանակ ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:


Անդրադառնալով քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու թեմային՝ հայտնել է. «Նախընտրական կոալիցիայի հետ կապված մենք վարում ենք քննարկումներ, ընթացքում կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ և դիրքորոշումով: Դա բխելու է այն նույն տրամաբանությունից, ինչը ես նշեցի նախորդիվ:


Երիտասարդ ուժերի հետ ընթանում են քննարկումներ, որի վերաբերյալ մենք վերջնական որոշում կայացնելու ենք նախընտրական պրոցեսների վերջին էտապում»:

Leave a Comment