Փետրվարի 12–ին «Ուժեղ Հայաստանը» կասի` ով է լինելու վարչապետի իր թեկնածուն. Կարապետյան

https://arm.sputniknews.ru/20260120/petrvari-12in-uzhegh-hajastany-kasi-vov-e-linelu-varchapeti-ir-teknatsun-karapetjan-97931065.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97928929_64:0:1081:763_1920x0_80_0_0_e80c364055e2815ea1a2e422528f06e4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նարեկ կարապետյան, վարչապետ, թեկնածու, սամվել կարապետյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն

հայաստան, նարեկ կարապետյան, վարչապետ, թեկնածու, սամվել կարապետյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն

Բաժանորդագրվել

Նարեկ Կարապետյանը քաղաքական գործընթացներին վերաբերող այլ հարցերի չպատասխանեց։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Փետրվարի 12–ին տեղի կունենա «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը։ Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը` պատասխանելով հարցին` ո՞վ է լինելու կուսակցության վարչապետի թեկնածուն, և արդյոք Սամվել Կարապետյա՞նն է այդ թեկնածուն։

«Համագումարի ժամանակ կհայտարարենք վարչապետի մեր թեկնածուի անունը»,– պատասխանեց Նարեկ Կարապետյանը։

Հիշեցնենք` հունվարի 19–ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի կողմնակիցները կուսակցություն են գրանցել, որը կոչվում է «Ուժեղ Հայաստան»։

ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները, ըստ նախնական տեղեկությունների, կկայանան 2026 թվականի հունիսին։

2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, «Մեր ձևով» շարժումը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ։ Ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ է ներկայացրել նաև ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։

Leave a Comment