Գռզոյի հայտարարությոյնը ծիծացելի է թվում ոչ միայն այն պատճառով, որ բանակում ծառայելու կարևորության մասին մի մարդ է խոսում, որը ոչ մի կապ չունի թեմայի հետ, այլև այն, որ միամտաբար կարծում է, թե լավություն է անում, որ թողնում է արտագաղածներին վերադառնալ:
Որպեզի Հայաստան վերադառնալու մասին մտածելու պատճառ մարդիկ ունենան, նախ Հայաստանը պետք է նորմալ երկիր լինի, մարդկանց համար գրավիչ միջավայր ապահովվի ու նորալ ապագա խոստացվի նրանց, ովքեր իրենց ապագան արդեն իսկ գտել են դրսում: Հայաստանն այսօր ա՞յդ երկիրն է: Հայաստանում ապրողներն են կրակն ընկել, մտածում են՝ ինչպես մի կերպ արտագաղթեն, դրսում տևական ժամանակ ապրող մարդն ինչո՞ւ պետք է գա Հայաստան ու դեռ մի բան էլ համարվի երկրորդ սորտի մարդ՝ զրկված լինելով որոշակի իրավունքներից:
Մեծ-մեծ բրդելուց առաջ լավ կլիներ, եթե նախ մտածեին, թե ինչպես է պետք երկիրը Իլհամի շեքամեջից դուրս բերել, եթե, իհարեկ, նման ցանկություն գռզոները, առհասարակ, ունեն. բա որ Բաքուն է՛լ վառելիք չտա, բա որ բենզինը ճանապարհին մնա…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: