Tert.am-ը գրում է․
Հայաստանը փոխելու համար մեր առաջին քայլը՝ առաջարկում ենք ստեղծել 300,000 նոր աշխատատեղ Հայաստանում: Մենք ունենք պլանավորած քաղաքականություն, թե ինչպես ստեղծել 300,000 աշխատատեղ Հայաստանում, քաղաքականության հիմքում ընկած է արդյունաբերականացումը: Այս մասին Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսի ընթացքում հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
«Մենք տեսնում ենք 1 հիմնական խնդիր՝ երկրում կա աշխատատեղերի խնդիր, շրջաններում գործ չկա: Հայաստանի շրջաններում գործը այս պահին ամենապահանջված բանն է, դրա պատճառով մարդիկ թողնում են իրենց ընտանիքներն այստեղ ու մեկնում են արտերկիր: Հայաստանը երկար տարիներ զրկվել է իր ստեղծարար պոտենցիալից, մեր երկիրը դարձել է դրսից օգնություն ստացող ու վարկերի հաշվին ապրող երկիր:
Մենք պետք է ունենանք ստեղծարար տնտեսություն, այն է՝ արտադրություններ ու ծառայությունների արտահանում: Մեր երկիրը տարեկան 7 մլրդ դոլարի ներմուծում է անում, երկրի ներմուծման ու արտահանման տարբերությունը 4 մլրդ դոլար է: Հայաստանը տարեկան 4 մլրդ դոլար ավելի է ուղարկում դուրս, քան ստանում է: Այն կոմպենսացնում է կամ պետական պարտքով, կամ դրսից հայերի փոխանցումներով, նշանակում է՝ մենք պարտքով ենք ապրում»,- նշել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: