ՀՀ-ն առաջիկա տարիներին կընդլայնի իր արտահանման ծավալները դեպի Գերմանիա

ՀՀ-ն առաջիկա տարիներին կընդլայնի իր արտահանման ծավալները դեպի Գերմանիա

20 հունվարի 2026 – 11:58 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Գերմանիայի մեծածախ առևտրի, արտաքին առևտրի և ծառայությունների դաշնային ասոցիացիայի Գլխավոր գործադիր տնօրեն Անտոնին Ֆինկելնբուրգի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրատնտեսական ոլորտում արդյունավետ համագործակցության ընդլայնման ուղիները։

ՀՀ դեսպանը գոհունակություն հայտնել է Հայաստանի՝ Import Promotion Desk-ի գործընկեր երկիր դասվելու առնչությամբ, քննարկվել են առաջիկայում այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։ Import Promotion Desk ծրագրի շնորհիվ Հայաստանը առաջիկա տարիներին կընդլայնի իր արտահանման ծավալները դեպի Գերմանիա, հատկապես՝ գյուղատնտեսության և տեքստիլի ոլորտներում։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև աշխարհաքաղաքական զարգացումներին, մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումների, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերի վերաբերյալ։

ՀՀ-ն 2025-ի նոյեմբերին է միացել Գերմանիայի «Ներմուծման խթանման գրասենյակ» (IPD) նախաձեռնությանը: Ծրագիրը տրամադրում է տեխնիկական աջակցություն, շուկայի մուտքի աջակցություն և արտահանման կարողությունների զարգացման նպատակային ծրագրեր։

Leave a Comment