Ինչ գնահատական է տվել դատախազությունը Տավրոս Սափեյանի գործողություններին – 5tv

Դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցում հոգևորականների կողմից կատարվելիք «Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտվել է Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի և տեղի կարգալույծ եղած նախկին հոգեւորականի՝ Արամայիս Թախմազյանի կողմից։ Այս մասին բազմաթիվ հրապարակումներ և տեսանյութեր կան մամուլում:

Հունվարի 6-ին էլ նույն Տավրոս Սափեյանը՝ իր կողմնակիցների հետ, արգելել է Տեր Հայկի ու ՀԱՍԵ այլ հոգևորականների մուտքը եկեղեցի:

«News.5tv.am»-ը դատախազությունից հետաքրքրվել է, թե  արդյոք նշված արարքներում դատախազությունը չի՞ տեսնում ՀՀ ՔՕ 209-րդ հոդվածով (Խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացումը խոչընդոտելը) նախատեսված հանցակազմ, նյութերը ուսումնասիրվե՞լ են, վարույթ հարուցվե՞լ է: Դատախազությունից պատասխանել են, որ քրեական վարույթի առկայության մասին տվյալներ չկան:

Leave a Comment