«Գումարները վատնում եք անտեղի, ձեր անունը «Մեր ձևով» է, դուք ձևիստներ եք մնացել»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում ասում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի կողմնակիցների գրանցած կուսակցությանը, որը կոչվում է «Ուժեղ Հայաստան»։
Անդրադառնալով իշխանության ընդդիմախոսների, մասնավորապես միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբոր որդու՝ Նարեկ Կարապետյանի այն հայտարարություններին, թե իբր Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ աջակցում է ՀՀ գործող իշխանությանը սպասվող խորհրդարանական ընտրություններում, պատգամավորը նկատում է. «Մարդկանց վախերի վրա են ուզում աշխատել, ազգային պատկանելությունը փորձում են պիտակ սարքել և կպցնել մեր ճակատին»:
Խոսելով TRIPP-ի մասին՝ իշխող ուժի անդամն ասում է. «Անընդհատ գուժում էին, թե հեսա Սյունիքը տալու են, այսօր մենք ունենք ոչ միայն խաղաղության պայմանագիր, այլև TRIPP, որը զարգացման գրավական է: Հոգեբանական իրավիճակը ամեն օր մեդիայով գրոհվում է, բայց քաղաքացիները փոփոխությունները տեսնում են»:
Ինչ վերաբերում է սպասվող խորհրդարանական ընտրություններին, նա ասում է. «Այսպես կոչված ընդդիմադիր ուժերը ուզում են միավորվել և Հայաստանը տանել գաղութացման»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1039 դիտում