Թրամփն սպառնում է «գլխատել» Իրանը. ամերիկյան հարձակման պլա՞ն է մշակվում – 5tv

Հաքերային հարձակման պատճառով Իրանի հեռուստատեսության եթերում հայտնվել են ԱՄՆ նախագահի և Իրանի վերջին միապետի որդու ելույթները: Դոնալդ Թրամփը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին է մեղադրել երկրում ստեղծված ճգնաժամի համար, Ռեզա Փահլավին էլ կոչ է արել զինվորականներին միանալ ցուցարարներին և տապալել Խամենիին: 

«Ոտնձգությունը մեր երկրի Գերագույն առաջնորդի նկատմամբ հավասարազոր է լայնամասշտաբ պատերազմի Իրանի ժողովրդի դեմ»,- հայտարարել է նախագահ Փեզեշքիանը՝ արձագանքելով Արևմուտքից եկող հակասական ուղերձներին:

Leave a Comment