Բայրամովը Ռուբիոյի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորմանն առնչվող հարցեր

Քաղաքականություն

19.01.2026 | 20:59

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Ըստ հաղորդագրության՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության ներկայիս վիճակն ու զարգացման հեռանկարները, իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ջեյհուն Բայրամովը ամերիկյան կողմին է փոխանցել Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի հետ կարգավորման և խաղաղության գործընթացի հեռանկարների վերաբերյալ: Հավանության են արժանացել վստահության ամրապնդման և TRIPP նախաձեռնության իրականացման քայլերը:

Նախարարները քննարկել են նաև երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող այլ հարցեր:

Leave a Comment