
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև։
«Զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակը և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Դրականորեն գնահատվել են ադրբեջանա-հայաստանյան հարաբերությունների կարգավորման գործընթացում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերն ու միջոցառումները։
Շեշտադրվել է «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) նախաձեռնության շրջանակներում իրականացվող գործունեության կարևորությունը։ Նախարարները նաև մտքեր են փոխանակել մի շարք այլ հրատապ հարցերի շուրջ»,- ասվում է ադրբեջանական կողմի հայտարարության մեջ։