Խաչատուրյանն ու Ալիևը Դավոսում համատեղ պանելային քննարկման կմասնակցեն – CIVILNET

Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում հունվարի 20-ին տեղի կունենա «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» խորագրով պանելային քննարկումը, որի բանախոսները կլինեն Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և «Limak Holding»-ի տնօրենների խորհրդի նախագահ Էբրու Օզդեմիրը։ Այս մասին տեղեկանում ենք համաժողովի պաշտոնական կայքից։ Հանդիպման առանցքում Կովկասում և Կենտրոնական Ասիայում ազդեցության և հզորության հավասարակշռության վերափոխումն է՝ Արևելքից և Արևմուտքից բխող մրցակցային շահերի համատեքստում։ Ըստ միջոցառման նկարագրության՝ տարածաշրջանում նկատվում է հավակնոտ ենթակառուցվածքային ծրագրերի և առևտրային միջանցքների հատում, ինչպես նաև սրված մրցակցություն ռեսուրսների համար։ Բանախոսները կքննարկեն, թե ինչպես տարածաշրջանը կարող է առավելագույնս օգտվել ընդլայնվող երթուղիներից և ամրապնդել իր դերը դրանցում։

Leave a Comment