Դավիթ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է այլընտրանքային միջոցներ

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Դատարանը Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է այլընտրանքային միջոցներ՝ տնային կալանք և գրավ և բացակայելու արգելք, հաղորդում է «Առաջին լրատվականը»։
Հիշեցնենք, որ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվել էր 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:
Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար: