«Մեր ձևով» շարժման հիման վրա գրանցվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը

«Մեր ձևով» շարժման հիման վրա գրանցվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը

19 հունվարի 2026 – 15:50 AMT

PanARMENIAN.Net – Հայտնի գործարար, տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի կողմնակիցները կուսակցություն են գրանցել, որը կոչվում է «Ուժեղ Հայաստան»։ Այս մասին են վկայում պետական ռեգիստրի տվյալները։

Քաղաքական նոր ուժը հիմնադրվել է «Մեր ձևով» շարժման հիման վրա, հայտնում է Sputnik Արմենիան:

Շարժման մամուլի քարտուղար Մարիաննա Քահրամանյանը հայտնել է, որ կուսակցության ստեղծման կազմակերպչական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Ըստ նրա` մոտ ժամանակներս քաղաքական ուժը կներկայացնի կոնկրետ օրակարգ և երկրի զարգացման իր տեսլականը։

Հունվարի 20-ին նախատեսված է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը։

Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխել էր Սամվել Կարապետյանի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա տեղափոխվեց տուն:

Հունվարի 16-ին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից հայտնեցին, որ բեկանվել է դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Վարդևանյանն ավելի ուշ տեղեկացրեց, որ գործարարի ստացիոնար բուժումն ընդհատվել է, նրան տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Հակակոռուպցիոն դատարանը հունվարի 17–ին որոշել է Կարապետյանի նկատմամբ կրկին տնային կալանք կիրառել։

Leave a Comment