Արամ Ղազարյանը՝ ՓԾ տնօրեն, Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանության պետ․ նոր նշանակումներ

Քաղաքականություն

19.01.2026 | 15:16

Վարչապետի որոշումներով Արամ Ղազարյանն ազատվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ:

Կամո Ցուցուլյանն ազատվել է փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ:

Նշենք՝ Ղազարյանը 2024-2025 թվականներին եղել է Լոռու մարզպետ։ 2025 թվականի հունիսի 3-ին նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։

Ցուցուլյանը 2021-2023 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը։

2023 թվականի հունվարի 9-ին նշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ։ 2024 թվականի մայիսի 28-ին նրա շնորհվել է փ/ծ գեներալ-մայորի կոչում։

Leave a Comment