Դպրոցական աղջիկն ընկել է բաց դիտահորը

Դպրոցական աղջիկն ընկել է բաց դիտահորը

Կրասնոդարում 10-ամյա աղջիկը ընկել է բաց դիտահորը։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր, երբ հինգերորդ դասարանի աշակերտուհին դպրոց էր գնում։ Նա չի նկատել ձյունածածկ դիտահորը և ընկել է մեջը։ Աղջկան փրկել են անցորդները։ Ականատեսների խոսքով՝ անչափահասը վնասվածքներ է ստացել: Իրականացվում է քննություն:

Leave a Comment