ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավեր է ուղարկել՝ դառնալու Գազայի հարցով Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամներից մեկը:
Այս մարմինն իր կառույցների հետ միասին պատասխանատվություն է կրելու Գազայի հատվածում անվտանգության ապահովման, ինչպես նաև տարածաշրջանի վերականգնման և վերակառուցման գործընթացների համար: