Ադրբեջանի հետ փորձելու ենք լուծում գտնել, որ այնտեղ գտնվող բոլոր մարդիկ վերադառնան․ դա չի քննարկվում. Սիմոնյան


«Կարող եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, որոնք այնտեղ են, մենք իրենց հետ կապված աշխատանքներ ենք արել և անելու ենք անընդմեջ»:

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով քննարկումներին, թե Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը ազատ չի արձակվելու:

«Ինչքան ժամանակ պահանջվի դրա համար, մենք դա անելու ենք և Ադրբեջանի հետ փորձելու ենք լուծում գտնել, որ այդ մարդիկ վերադառնան․ դա չի քննարկվում: Դա մի հարց է, որի հետ կապված այլ կարծիք չկա և չի եղել երբեք»,- ասել է Սիմոնյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

115 դիտում

Leave a Comment