https://arm.sputniknews.ru/20260119/inchu-hajastany-trippi-masnabazhni-501y-chi-vercrel-rubinjani-pataskhany-oskanjanin-97884255.html
Ինչո՞ւ Հայաստանը TRIPP–ի մասնաբաժնի 50+1%–ը չի վերցրել. Ռուբինյանի պատասխանը` Օսկանյանին
Ինչո՞ւ Հայաստանը TRIPP–ի մասնաբաժնի 50+1%–ը չի վերցրել. Ռուբինյանի պատասխանը` Օսկանյանին
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Տեսականորեն «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծում Հայաստանը կարող էր մասնաբաժին չունենալ, իսկ ԱՄՆ-ն՝ 100 տոկոսը վերցնել, բայց դրանից… 19.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-19T13:22+0400
2026-01-19T13:22+0400
2026-01-19T13:22+0400
ռուբեն ռուբինյան
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/16/93735454_0:84:1600:984_1920x0_80_0_0_96aa0db173fc5cfe955202e49d354a0c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Տեսականորեն «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծում Հայաստանը կարող էր մասնաբաժին չունենալ, իսկ ԱՄՆ-ն՝ 100 տոկոսը վերցնել, բայց դրանից ՀՀ ինքնիշխանությունը չէր տուժի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը։Նշենք՝ Օսկանյանը հայտարարել է, որ «Թրամփի ուղին» մեծ հաշվով Հայաստանին և ԱՄՆ-ին ոչինչ չի տալու, ու այդ ճանապարհի ստեղծման հարցում շահագրգռված են միայն Ադրբեջանն ու Թուրքիան։ Օսկանյանը նաև հռետորական հարց է հնչեցրել՝ ինչու Հայաստանը մասնաբաժնի 50+1 տոկոսը չի վերցրել։«Մեզ մեղադրում են, որ TRIPP նախագծում 50 տոկոսը չենք վերցրել։ Իրենք (նկատի ունի նախկին իշխանություններին – խմբ․) որ գույք՝ պարտքի դիմաց, մեր ռազմավարական օբյեկտները հանձնում էին այլ պետությանը, ինչո՞ւ էին 100 տոկոսը տալիս։ Կարո՞ղ են բացատրել։ Տեսականորեն՝ կարող էր 100 տոկոսն էլ ԱՄՆ-ինը լինել, բայց դրանից մեր ինքնիշխանությունը ոչ մի կերպ չէր տուժի»,- նշեց Ռուբինյանը՝ պատասխանելով Վարդան Օսկանյանին։Նա վստահեցրեց՝ միևնույն է` հարկերը Հայաստանում են վճարվելու, հետևաբար տոկոսը կապ չունի։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/16/93735454_89:0:1512:1067_1920x0_80_0_0_178d48be24340c557adcaa42fd75c790.jpg.webp
ռուբեն ռուբինյան, թրամփի ուղի (tripp)
ռուբեն ռուբինյան, թրամփի ուղի (tripp)
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Տեսականորեն «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծում Հայաստանը կարող էր մասնաբաժին չունենալ, իսկ ԱՄՆ-ն՝ 100 տոկոսը վերցնել, բայց դրանից ՀՀ ինքնիշխանությունը չէր տուժի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը։
Նշենք՝ Օսկանյանը հայտարարել է, որ «Թրամփի ուղին» մեծ հաշվով Հայաստանին և ԱՄՆ-ին ոչինչ չի տալու, ու այդ ճանապարհի ստեղծման հարցում շահագրգռված են միայն Ադրբեջանն ու Թուրքիան։ Օսկանյանը նաև հռետորական հարց է հնչեցրել՝ ինչու Հայաստանը մասնաբաժնի 50+1 տոկոսը չի վերցրել։
«Մեզ մեղադրում են, որ TRIPP նախագծում 50 տոկոսը չենք վերցրել։ Իրենք (նկատի ունի նախկին իշխանություններին – խմբ․) որ գույք՝ պարտքի դիմաց, մեր ռազմավարական օբյեկտները հանձնում էին այլ պետությանը, ինչո՞ւ էին 100 տոկոսը տալիս։ Կարո՞ղ են բացատրել։ Տեսականորեն՝ կարող էր 100 տոկոսն էլ ԱՄՆ-ինը լինել, բայց դրանից մեր ինքնիշխանությունը ոչ մի կերպ չէր տուժի»,- նշեց Ռուբինյանը՝ պատասխանելով Վարդան Օսկանյանին։
Նա վստահեցրեց՝ միևնույն է` հարկերը Հայաստանում են վճարվելու, հետևաբար տոկոսը կապ չունի։