Դա այդ մարդկանց աշխատավարձն է, որը տարվա վերջում հավաքվել է և տրվել է: Ասեմ ավելին՝ էլի է տրվելու այլ համամասնությամբ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով 2025 թվականի ավարտին պատգամավորների ստացած հավելավճարներին:
Ըստ ԱԺ խոսնակի՝ պատգամավորի աշխատավարձը պայմանականորեն 1 մլն դրամ է, 500 հազար դրամ հավելավճարը նա կարող է ստանալ ամսվա սկիզբ, իսկ մնացածը կարող է հավաքվել ու տրվել տարվա վերջ: Անունը կարող է լինել «պարգևավճար», բայց դա, ըստ Ալեն Սիմոնյանի, այդ մարդու աշխատավարձն է, մինչև օրենսդրորեն աշխատավարձի բարձրացումը կձևակերպվի:
«Դա ոչ ֆորմալ բարձրացում է, որովհետև իրավական ձևակերպման առումով դեռ լուծումը չենք գտնում»,- ասաց նա: