
ՄԻՊ գրասենյակի դիմաց «Անտիֆեյք»-ի կազմակերպած միջոցառումը մեկնարկեց խորհրդանշական ակցիայով․ մասնակիցներն սնունդ դրեցին գրասենյակի մուտքի մոտ: «Արդեն 11 օր է՝ Նարեկ Սամսոնյանը հացադուլի մեջ է, որի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, իսկ ՄԻՊ-ը և նրա գրասենյակը լուռ է․ որևէ կերպ չեն արձագանքում Նարեկ Սամսոնյանին շուրջ տեղի ունեցողին, գրասենյակից ոչ ոք չի այցելել հացադուլավոր Սամսոնյանին։ Այս ուտելիքը, որը պետք է լիներ Նարեկ Սամսոնյանի ամենօրյա ռացիոնում, հիմա բերել ենք ՄԻՊ-ի գրասենյակի դիմաց, որ տեսնի ու արձագանքի, որ Հայաստանում կա քաղբանկտարկյալ, որը գտնվում է անժամկետ հացադուլի մեջ»,- ակցիայի ժամանակ ասաց «Անտիֆեյք»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։