19 հունվարի 2026 – 10:54 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հորդորել է քաղաքացիներին զերծ մնալ հարցազրույցի օրը ամրագրելիս օժանդակող ծառայությունների միջամտությունից։
«Եթե հարցազրույցի օր ամրագրելու համար օգտվել եք տուրիստական գործակալի կամ աջակցման այլ ծառայություններից և Ձեր դիմումում լրացվել են սխալ կամ կեղծ (օրինակ՝ հեռախոսահամարը կամ էլեկտրոնային հասցեն) տեղեկություններ, ապա դեսպանատունն իրավունք ունի չեղարկել Ձեր հանդիպումը։
Խուսափե՛ք երրորդ կողմի միջամտությունից և հավելյալ վճարներից։
Ձեր դիմումում առկա տեղեկության ճշգրտության և ճշմարտացիության պատասխանատուն Դուք եք»,-ասվում է հայտարարության մեջ: