Վերջին նստաշրջանի հենց սկզբից միանգամից մեծամասնությունը ցույց է տալիս, թե ինչպես է պատրաստվում շարունակել իր ապօրինի գործողությունները՝ այդ թվում նաև սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված լիազորությունները չարաշահելով: Այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Ուզում եմ արձանագրել երկու կարևոր հանգամանք: Նախընթաց ամբողջ ժամանակահատվածում դուք՝ վերից վար ոտնահարելով սահմանադրական կարգավորումները, ոչ միայն առհամարել եք ժողովրդի վստահության այն քվեն, որ տրված է ընդդիմությանը, այլ նաև ամեն ինչ արել եք, որպեսզի երկրում ընդդիմությունը չօգտվի իր բոլոր կամ ոչ բոլոր անգամ, անգամ նվազագույն հնարավորություններից և իրավունքներից»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։