Գնացքի վթար Իսպանիայում. կան տասնյակ զոհեր և վիրավորներ


Միջազգային


Իսպանիայում երկու արագընթաց գնացքների ռելսերից դուրս գալու հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի։

Այս մասին հայտնել է RTVE-ն։ Հեռուստաալիքը պարզաբանել է, որ վիրավորվել է ևս մոտ 100 մարդ, որոնցից 25-ը՝ ծանր վնասվածքներ են ստացել:

Այս ֆոնին Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն սոցիալական ցանցերում գրել է, որ զոհերի վերջնական թիվը դեռևս չի կարող որոշվել։ Միջադեպի պատճառով Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը չեղարկել է հունվարի 19-ի իր բոլոր ծրագրերը։

Տրանսպորտի նախարարության աղբյուրները հայտնել են, որ զոհվածների թվում է Renfe գնացքի մեքենավարը։


Leave a Comment