Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքում գրառման մեջ անդադարձել է առողջության ապահովագրության ներդրման կարևորությանը՝ նշելով, որ 65 և բարձր տարիքի բազմաթիվ քաղաքացիներ էին սպասում դրան կատարակտի վիրահատության համար։
«Գիտեմ, մինչև ապահովագրության ներդնումը, այս պլանային վիրահատությունը մեր քաղաքացիներից շատերին ֆինանսական առումով հասանելի չէր․ այն պետպատվերով տրամադրվում էր միայն որոշակի խմբերի։ Ակնաբուժական մասնավոր երկու կլինիկաներում հետևել եմ ապահովագրության շրջանակում, արհեստական ոսպնյակի տրամադրմամբ, կատարակտի վիրահատությանը: Ուղեգրման ընթացքի, հետազոտության և վիրահատության մասին պատմում են հենց քաղաքացիները։ Առողջության ապահովագրությունը կյանքի որակ է փոխում»,- նշել է նա։

