Ալի Խամենեին Թրամփին մեղադրել է Իրանում շաբաթներ տևած ցույցերի համար

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շաբաթներ տևած ցույցերի համար, հայտնում է Reuters-ը:

«Մենք ԱՄՆ նախագահին հանցագործ ենք համարում Իրանի ազգին պատճառված զոհերի, վնասների և զրպարտության համար»,- ասել է Խամենեին, ըստ իրանական պետական լրատվամիջոցների։

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը նշել է. «Մենք երկիրը պատերազմի մեջ չենք ներքաշելու, բայց թույլ չենք տա, որ ներքին կամ միջազգային հանցագործները անպատիժ մնան»։

Leave a Comment