Երեկ՝ հունվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 22:30-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում՝ «Սիլ Ինշուրանսի» գրասենյակի դիմաց, բախվել են «Toyota Land Cruiser Prado», «BMW», «Kia», «Ford» և «Газель» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: