Aurora News | ԱՄՆ-ն ուժեղացրել է Հարավային Աֆրիկայի հասցեին իր քննադատությունը․ Bloomberg

Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի մասնակցությամբ BRICS-ի համատեղ ռազմածովային զորավարժություններից հետո Միացյալ Նահանգները զգալիորեն ուժեղացրեց Հարավային Աֆրիկայի հասցեին իր քննադատությունը: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը մեղադրեց Պրետորիային Ամերիկայի ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնելու մեջ։ Հյատնում է Bloomberg գործակալությունը։

Ավելի վաղ ԱՄՆ դեսպանատունը խիստ դժգոհություն էր հայտնել Հարավային Աֆրիկայի կողմից Իրանին Քեյփթաունի ափերի մոտ անցկացվող զորավարժություններին մասնակցելու թույլտվության վերաբերյալ: Այս զորավարժություններում մասնակցել են նաև Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային նավեր։

Այս քննադատությունը ընդգծում է Հարավային Աֆրիկայի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններում լարվածությունը։

Leave a Comment