Այսօր՝ հունվարի 17-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ալագյազ բնակավայրի վարչական տարածքում բախվել են մարդատար «Գազել» ու «ԳԱԶ 69» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 8 հոգի տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «ԳԱԶ 69»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, իսկ «Գազել»-ը սպասարկում է Արթիկ-Ապարան-Երևան թիվ 355 երթուղին և մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում։
The post Վթարվել է Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը․ կա 8 տուժած appeared first on Yerevan Today.