Անհրաժեշտություն է վերականգնել 10-ամյա կրթական համակարգը. Մհեր Ավետիսյան



Հասարակություն


Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Անհրաժեշտություն է վերականգնել 10-ամյա կրթական համակարգը՝ կրթությունը դարձնելով իսկապես զարգացնող գործընթաց։

 

 Պարտադիր չէ երեխային այդքան վաղ տարիքում զրկել իր մանկությունից․ ընդհակառակը՝ նա պետք է լիարժեք վայելի իր մանկությունը։ Առաջին դասարան պետք է հաճախել յոթ տարեկանից ոչ շուտ, երբ երեխան հոգեբանորեն և սոցիալապես պատրաստ է դպրոցական կյանքին։

 

 Դպրոցում պետք է լինի մեկ միասնական համազգեստ, որը կտրամադրվի պետության կողմից։ Պետության ուղիղ պարտականությունն է ստեղծել հավասար հնարավորություններ ինքնադրսևորման համար և ձևավորել արդար միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է ինքնադրսևորվել՝ անկախ ծնողների սոցիալական վիճակից։

 

 Ինչո՞ւ հենց մանկության տարիներից երեխաների մեջ սերմանել անհավասարության և շերտավորման զգացողություն, երբ առանց այդ էլ նրանք այդ իրողություններին բախվելու են իրենց ամբողջ հասուն կյանքի ընթացքում։

 

 Անվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից։





Leave a Comment