16 հունվարի 2026 – 18:28 AMT
PanARMENIAN.Net – Պետական եկամուտների կոմիտեի 3 պաշտոնյա և ևս 1 անձ կալանավորվել են, հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված 5 անձից 4-ի, այդ թվում՝ ՊԵԿ–ի 3 պաշտոնատար անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան: Բոլորն էլ բավարարվել են»,- նշել են կոմիտեից:
Հունվարի 15-ին ձերբակալվել էր 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ: Բոլորը ձերբակալվել էին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում: ՊԵԿ պաշտոնյաները մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ: