Սամվել Կարապետյանի ստացիոնար բուժումն ընդհատվել է․ նրան տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Բաժանորդագրվել

Կարապետյանի բուժումն ընդհատվել է ՆԳՆ ոստիկանության ծառայողների պնդմամբ։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ստացիոնար բուժումն ընդհատվել է, նրան տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Սամվել Կարապետյանը գտնվում էր ստացիոնար բուժման մեջ, բայց ՆԳՆ ոստիկանության ծառայողների պնդմամբ` ստացիոնար բուժումնընդհատվել է։ Նա տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այս պահին կորոնավիրուսային համավարակի, երկկողմանի թոքաբորբի ֆիբրո վիրուսի տեսակով տեղափոխվեց ՔԿՀ։ Ավելացնելու բան չունեմ»,- նշեց Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ այս պահին ընթանում է Սամվել Կարապետյանի գործով կալանքի նիստը։

Leave a Comment