Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները հունվարի 15-ին Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում են իրականացրել։ Այս մասին հայտնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Նշվում է, որ զննման նպատակն էր գնահատել տվյալ երկաթուղային հատվածի տեխնիկական պիտանելիությունը հատուկ երկաթուղային շինարարական տեխնիկայի շարժի ապահովման համար՝ ենթակառուցվածքի վերականգնման համապատասխան համալիր միջոցառումներ իրականացնելու նպատակով։ Կատարված զննման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել տվյալ հատվածում երկաթուղային ենթակառուցվածքի տեխնիկական վիճակի գնահատման հարցերի շուրջ։ Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը ՌԴ-ից հրատապություն է ակնկալում երկաթուղու վերականգնման հարցում։ Հայաստանն ակընկալում է, որ օր առաջ վերականգնվեն ռուսական կոնցեսիայի ներքո գտնվող Ախուրիկի հատվածում Հայաստան-Թուրքիա սահմանից մինչև գործող երկաթուղային […]