«Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու 5 անդամների նկատմամբ կայացվեց արդարացման վերդիկտ»․ Ռուբեն Մելիքյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Շուրջ մեկ տարի տևած դատաքննության արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանը, նախագահությամբ Դատավոր Դավիթ Բալայանի, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու հինգ անդամների նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ։
     Հիշեցնեմ, որ քաղաքապետը և ավագանու անդամները ինքնիրավչության հոդվածով մեղադրվում էին այն բանի համար, որ Ստեփանակերտ քաղաքին պատկանող մի քանի ավտոմեքենաներ ավագանու որոշմամբ հանձնել էին դրանք Հայաստանի Հանրապետություն հասցրած անձանց ի սեփականություն»։

Leave a Comment