Ավինյան, Շտապօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների աշխատավարձերը կբարձրացվեն

Ավինյան, Շտապօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների աշխատավարձերը կբարձրացվեն

Հայաստանի վարչապետի կողմից հրավիրված միջգերատեսչական խորհրդակցության արդյունքում որոշվել է ավելացնել պետության կողմից Երևանի շտապ բուժօգնության ծառայության ֆինանսավորումը, գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի էջում։

Որոշման արդյունքում ստեղծվել է շտապօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների աշխատավարձերի բարձրացման հնարավորություն, ինչը կիրականացվի 2026թ. առաջին կիսամյակում։

Leave a Comment