ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությունը կամ լիովին պետք է վերադարձվի, կամ որևէ մեկին նախապատվություն չպետք է տրվի. Աթանեսյան

Հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը,
Civic.am-ի տաղավարում  խոսելով Բաքվի բանտից
վերադարձած մեր 4 հայրենակիցների և այդ կոնտեքստում  վարչապետ Փաշինյանին ուղղված քննադատությունների
մասին, նկատեց՝ Ադրբեջանում էլ  նրանց ազատ
արձակման համար Իլհամ Ալիևին են քննադատում
: «Տարիներ շարունակ գերիների
կամ բռնությամբ պահվող անձանց հայրենադարձման թեման ներքաղաքական դաշտում պահող մարդիկ
այժմ ասում են, որ իբր դա Ադրբեջանի կողմից Հայաստանի նախընտրական գործընթացի վրա ազդեցություն
ունենալու քայլ է, և իբր Ադրբեջանի իշխանությունը վարչապետ Փաշինյանի համար վերընտրության
հաղթաթուղթ է տալիս։ Բավական ուշագրավ է, որ այդ կարգի քննադատություններ Ալիևի հասցեին
հնչեցնում են Բաքվում՝ իբրև թե Լեռնային Ղարաբաղի ազատագրման համար պայքարած մարդիկ
որպես հալածյալ շարունակում են մնալ բանտում, իսկ հայերին Ալիևը ազատություն է շնորհում
»,- ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ տարիներ շարունակ Հայաստանի թե՛ ինստիտուցիոնալ
և թե՛ արտախորհրդարանական ընդդիմությունը այն միտքն է ասել, որ Լեռնային Ղարաբաղում
պահվող մարդկանց վերադարձ հնարավոր է միայն Հայաստանում իշխանափոխությունից հետո, որովհետև
Նիկոլ Փաշինյանը թույլ  բանակցող է
: «Բայց 4 անձինք հայրենադարձվել են, մանավանդ այնտեղ  կան մարդիկ, որոնց նկատմամբ Ադրբեջանի հետաքրքրությունը
շատ սուր է, ազատ են արձակվել, մինչդեռ   նրանց
դատավճիռը կարող  էր օգտագործվել ՀՀ-ի դեմ։
Եթե գնահատենք իրավիճակը, ապա միջին վիճակագրական քաղաքացին չեզոք հայացքով պետք է
հավատա, որ Փաշինյանն էլ կարողանում է Ալիևի հետ բանակցություններում ինչ-որ հաջողության  հասնել հայության համար զգայուն հարցում։ Իսկ ավելի
լավատեսները կարող են մտածել, որ շուտով կարող են հայրենադարձվել Լեռնային Ղարաբաղի
ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները
»,- նկատեց նա։

Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ, ըստ Աթանեսյանի, Ալիևը բեկանել
է իր իսկ կայացրած դատավճիռը, Հայաստանը սիրիացի վարձկանների դատավճիռը չի բեկանել
: «Պայմանավորվածությունն այն մասին է, որ նրանք իրենց պատժի մյուս
մասը կրելու են սիրիական բանտերում, իսկ Հայաստանի համար սա լուրջ գործիք է Սիրիայի
հետ հետագա հարաբերությունների կարգավորման համար
»,- եզրափակեց նա։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան

Leave a Comment